-
02.04.2016|
17:35
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտապ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ:
-
02.04.2016|
17:34
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի ձեռնարկած զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումների հարցերի շուրջ:
-
02.04.2016|
17:31
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկ»:
-
02.04.2016|
17:29
Հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով գիշերվանից սկսել է հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներ՝ կիրառելով ծանր տեխնիկա և փորձելով մի ներթափանցել Արցախի տարածք:
-
02.04.2016|
17:28
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումը հայտնաբերել և ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
-
02.04.2016|
17:26
Ադրբեջանը պնդում է, որ հայկական կողմն է խախտել հրադադարը ռազմաճակատի գծի ողջ երկայնքով` օգտագործելով 82 և 120մմ տրամաչափի ականանետներ և խոշոր տրամաչափի գնդացիրներ:
-
02.04.2016|
17:25
«Բաքուն ուժգնացնում է լարվածությունը՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության սաստկացող քննադատության ֆոնին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների խախտումների և ԼՂ հարցում որդեգրած ապակառուցողական դիրքորոշման հետ»:
-
02.04.2016|
17:24
Ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, երկու կողմերից էլ զոհեր կան, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
-
02.04.2016|
17:23
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
-
02.04.2016|
17:21
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
class="footer-right">
.